Այ թե ինչ է փոխվել հեղափոխությունից հետո

Ամենամոդայիկը, որ հնչում է այս օրերին, ինչ է փոխել հեղափոխությունը հայկական իրականությունում հարցն է։ Տեսանելին այն է, որ ջահել աղջիկ-տղաներ են եկել կառավարման համակարգ ճարպակալած գանձագողերի փոխարեն։ Հանրությունն առայժմ ներում է նրանց անփորձությունը․այլ կերպ չէր լինի, չափազանց բարձր է փոփոխության գինը։

Չափազանց մեծ է սպասումը, որ էլ չենք ապրի սահմանային գյուղի հանգչող դպրոցի տնօրեն նշանակելու դիմաց երևանյան ախորժակով կաշառք պլոկելու մղձավանջը։

Հեղափոխության ջահելներին պետք է ամեն օր հիշեցնել, որ այդ մղձավանջում խորտակվեց իրենց նախորդած գանձագողերի Առաջ Հայաստան կեղծ դիֆիրամբը։ Իսկ նորերը կարող են գայթակղվել մսուրքի եղածով․ ինչու չէ։ Օրերս մարզպետներից մեկին էի ստուգում․ասում են անփորձ եք, չեք տիրապետում երկրի ցավին։

Գիտեք, ընդունեց, որ այդպես է․ բայց չէ որ մենք չենք գողանում, ասում էր երիտասարդ մարզպետը։ Ի դեպ, ոչ հայացքն էր գողի, ոչ էլ մարզպետական հագուստը, բայց նորից հիշեք․ նախորդների ժամանակ էլ մսուրքի հաշվին ճարպակալելը քրեորեն պատժելի էր, թեև նրանք անվերջ Առաջ Հայաստան էին բացականչում․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ