«Բալիկն ու ամուսինն արդեն սովորել են իմ խիտ գրաֆիկին»․ դերասանուհի Էմմա Մանուկյաննիր նոր կերպարը

Դերասանուհի Էմմա Մանուկյանը հեռուստադիտողներին ներկայանում է նոր կերպարով՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն։

Հեռուստադիտողներն Էմմային տեսել են հոգեբանական տարբեր դերերով, սակայն կա մի կերպար, որին դերասանուհին սպասում է՝ խոսքը երկվորյակ քույրերի մարմնավորելու մասին է։

«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի առաջին սերիայում հեռուստադիտողներն ինձ տեսան մի կնոջ կերպարով, որն ամուսնու հետ Արցախում է՝ պատերազմի դաշտում է։ Այնտեղ մարտական գործողություններ են տեղի ունենում և հենց այդ ժամանակահատվածում նա ունենում է երեք երեխա։ Արդեն հետագա սերիաներում ես մարմնավորում եմ այդ երեք երեխաներից մեկին»,- նշեց դերասանուհին։

Աշխատանքային տաբուների մասին դերասանուհին խոսել չցանկացավ, մեկնաբանելով, որ լինում են դեպքեր, երբ ասում  ես այս կամ այն բանը երբեք չեմ անի, բայց այնպես է ստացվում, որ անում ես։

Ներկայացումներ, փորձեր ու նկարահանումներ, իսկ  ինչպե՞ս է դերասանուհու 7-ամյա դուստրն արձագանքում մայրիկի հագեցած գրաֆիկին։

«Բալիկն ու ամուսինն արդեն սովորել են իմ խիտ գրաֆիկին։ Արդեն քանի տարի է զբաղվածությունն այդպիսին է՝ թե՛ ես, թե՛ ամուսինս ապրում ենք այդ գրաֆիկով։ Չգիտեմ աղջիկս նեղանում է, թե չէ, բայց եթե նեղանում էլ է, ապա ինձ դեռ դրա մասին չի ասել»,- ասաց Էմման։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ