«Ոմանք Մանվել Գրիգորյանի նման պահեստներ ունեն». Փաշինյանը սկանդալային հայտարարություն արեց

Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձավ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի աղմուկ հանած հայտարարությանը: Մասնավորապես, Միքայելյանն ասել էր՝ մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը:

Նիկոլ Փաշինյանը Միքայելյանին քննադատողներին համեմատեց թփերի արանքում թաքնվող «գայիշնիկների», որոնք վարորդներին տուգանում են թեթեւ խախտումների համար:

Փաշինյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազին հանձնարարել է՝ ուսումնասիրել, թե զինվորներին ինչ սննդամթերք է մատակարարվում: Նա ասաց, որ բոլոր մեղավորներին պարզելու են եւ պատժեն:

«Այդ կոչումները վերցրել եք, որ ձեր սեփական ժողովրդին թալանեք, որ նվաստացնեք եւ ընտանիքներ քանդեք: Ես չեմ հիշում, որ Արցախի ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն, որ Սերժ Սարգսյանի եղբոր միայն մեկ բանկային հաշվում 30 միլիոն դոլար կա: Ոչ մեկ չի հարցնում դա ձեզ, որ զինվորը տռուսիկ ու մայկա չունի, այլ թալանչի ստահակներ: Ոմանք այս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետեւ բոմժ են եղել»,- Սպիտակում քարոզարշավը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ