Անձնական կյանքը մշտապես հանրության ուշադրությունից հեռու պահող դերասանուհին՝ Անի Խաչիկյանը, ամուսնացել է դեռևս 2017 թվականի մայիսին։
Բայց այդ մասին հայտնի դարձավ միայն 2018–ին, երբ ամուսինը սոցիալական ցանցի միջոցով շնորհավորեց դերասանուհու ծննդյան տարեդարձը։
Իսկ այս անգամ նրան շնորհավորել է Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով լուսանկարներ։
«Էսօր արևային Անիի ծնունդն է) @ani_khachikian , պարզ, մաքուր, դյուրահավատ, բայց և ուժեղ աղջնակը, որի որդին բոլորիս թուլությունն ու ուրախությունն է նկարահանման հրապարակում: …կյանքում դեռ շատ կհիասթափվես ու էլի կոգևորվես, կպայքարես կամ կլռես, որովհետև կյանքը հենց դա է, բազում անհաջողությունների ու դրանց հաղթանակների մի անվերջանալի շարան:
Միակ մաղթանքս, որ գեղեցիկ կապտականաչ աչուկներիդ մեջ տխրություն չմտնի ու մշտական բնակվի: Մնացած ամեն ինչ կհաղթահարես: Վստահ եմ: )
Արևային ժպիտդ մեզնից անպակա՜ս🌟😊#happybirthday #anikhachikyan #june #nazenihovhannisyan»։