Սուպեր եզրափակիչ անցել էին Միհրան Ծառուկյանի թիմից Արման Մուրադյանը, Նիկ Էգիբյանի թիմից Բրունոն, իսկ Սոնա Ռուբենյանի թիմից Լինա Ադիբեկյանը։
Չնայած հաղթանակը բաժին հասավ Լինային, մյուս երկու մասնակիցները ևս ձեռնունայն չմնացին։
Հաղթող մասնակից՝ Լինա Ադիբեկյանին «Արմենիա TV»-ն նվիրեց մեկ երգ և մասնակցության ուղեգիր Սոչիում կայանալիք «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը։
«Լինան շատ-շատ երաժշտական է և իր տարիքի համեմատ շատ լավ է երգում, հատկապես, նա դա ապացուցեց երգելով ժողովրդական երգեր, որովհետ դա համեմատաբար ավելի բարդ է։
Ուրախ եմ, որ չնայած տարիքին ինքն արդեն հասկանալով է կարողանում երգել»․ նշեց Սոնան։