ԱՄՆ-ում ծնողները որդուն քաղցկեղից բուժել են սնկերով եւ ծիրանի կորիզներով

3 տարեկան Նոա Մաքադամսի  հայրը եւ մայրը կարող են զրկվել ծնողական իրավունքներից  քաղկեղի դեմ իրենց որդուն այլընտրանքային բուժման  ենթարկելուց հետո:

Տղայի մոտ սուր լիմֆոբլաստային լեյկոզ է հայտնաբերվել: Տվյալ հիվանդությունից լիարժեք ապաքինումը նկատվում է 90 տոկոս դեպքերում 2.5 տարի բուժումից հետո:

Մինչ այդ ծնողները երեխային տարել են հիվանդանոցից եւ սկսել են բուժել հազրեվարդով, սնկի թուրմով, ծիրանի կորիզներով եւ կոլոիդային արծաթով:

Բժիշկները տագնապ են բարձրացրել այն բանից հետո, երբ տղան դադարել է այցելել քիմիաթերապիայի կուրսերը: Ոստիկանությունը  ընտանիքին հայտանբերել է Ջորջթաունում, իսկ  տղային անհապաղ տեղափոխեցին հիվանդանոց:

Նրա մորը եւ հորը սպառնում է ծնողական իրավունքներից զրկում իրենց պարտականությունները չկատարելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ