«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայությունը 3 տարվա փոխարեն կդառնա 2 տարի

Ազգային ժողովն այսօր կարճատև քննարկումից հետո ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը՝ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Դրա հիման վրա «Պատիվ ունեմ» ժամկետային-սպայական ծառայության ժամկետը 3 տարվա փոխարեն կդառնա 2 տարի։

Օրենքով կարգավորվում են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են եղբայրների միասին ծառայելու հնարավորություններին և այլ հարցերի։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ