Վարչապետի պարը բարկացրել է ադրբեջանցիներին. վայնասուն են բարձրացրել

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլշան Մուսաևը հայտարարել է, թե ինչ-որ պահի Բաքուն կարող է կրկնել ապրիլյան մարտերը, քանի որ Հայաստանում չկա կայուն իշխանությունը: Այս մասին փոխանցում է Ռուսարմինֆոն:

Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սադրանքներ են տեղի ունեցել Ադրբեջանի դեմ, որոնցից մեկն էլ ՀՀ վարչապետի կողմից Արցախում պարելն է:

Իր հերթին «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության պատգամավոր Սահիբա Գաֆարովան կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով փոխել ստատուս քվոն:

Նրա խոսքերով, եթե Փաշինյանը չհասկանա «իր սխալը», լուրջ խնդիրներ կունենա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: 

Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Շուշիում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ վարչապետ Փաշինյանը զրուցել է ներկաների հետ և շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ