«Գալուստյանը ՌԴ հաջորդ նախագահն է…». Սաակաշվիլին «ուղերձ է հղել» Պուտինին

Միխաիլ Սաակաշվիլին հարցազրույց է տվել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի յութուբյան ալիքին, որի ժամանակ ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակը մոտենում է ավարտին, գրում է gordonua.com-ը:

«Ես կարծում եմ՝ Պուտինի ժամանակն ավարտվում է: Շուտով Ռուսաստանում նախագահ կընտրեն, օրինակ,  կատակերգու Միխայիլ Գալուստյանին: Կամ որևէ այլ ՈւՀԱ-ի (Ուրախների և հնարամիտների ակումբի-Tert.am) անդամի: Ճիշտ է, նման տաղանդավոր, ինչպիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է, այնտեղ չկա»,- ասել է Սաակաշվիլին:

Նա նշել է, որ ռուսական «կոմեդի շոուների» գծով մասնագետ չէ:

«Կընտրեն Գալուստյանին, և նա կփոխի ընկեր Պուտինի վարած քաղաքականությունը: Զելենսկին ստեղծել է նման նախադեպ, որ ռուսները պարզապես չեն կարող համարձակությամբ չլցվել: Չէ՞ որ նրանց մոտ նույնպես հեռանկար է բացվում: Աշխատասենյակ պատրաստե՛ք Գալուստյանի համար: Նա Ռուսաստանի հաջորդ նախագահն է»,- ասել է Սաակաշվիլին:

Օրերս Սաակաշվիլին ուկրաինական «Наш» հեռուստաալիքի եթերում հայտնել էր, թե որ պարագայում Մոսկվան և Կիևը կկարողանան բանակցություններ վարել: Սաակաշվիլին հայտարարել էր, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները հնարավոր կդառնան միայն Միխայիլ Գալուստյանի՝ ՌԴ նախագահ դառնալու պարագայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ