Աննա Հակոբյանի անունով կեղծ էջն արգելափակվել է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Facebook սոցիալական հարթակում բացվել էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի անունով կեղծ էջ` Առաջին տիկին՝ Աննա Հակոբյան:

Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Հարգելի ընկերներ և գործընկերներ,

Facebook սոցիալական հարթակում բացվել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի անունով կեղծ էջ` Առաջին տիկին՝ Աննա Հակոբյան: Տեղեկացնում եմ, որ Աննա Հակոբյանը վերոնշյալ էջի և էջում տեղադրվող բովանդակության հետ կապ չունի: Խնդրում եմ ձեզ Report անել վերոնշյալ էջը:»

Օգտատերերի բազմաթիվ  Report-ներից հետո ֆեյսբուքն արգելափակել է Աննա Հակոբյանի անունով բացված կեղծ էջը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ