«Որտե՞ղ կա դեռ հանրապետական գյուղապետ, որի մտքով անցնում է իր գյուղացիներին ընտրության, կամ այլ առիթով վախեցնել, ուրեմն, էդ գյուղապետեր, իմացե՛ք՝ անձամբ ես գալու եմ ձեր հետևից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից։
Էս երկրում մարդ կա՞, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնել, տո, այո՛, բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին։ Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկացնենք էդ ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից», — ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը դիմեց ոստիկաններին. — «Ոստիկանությանն, այո՛, ասում եմ՝ մեկը չփորձի թպրտալ, չփորձի մի հանցավոր տարր՝ գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորին, պատերով։
Վախեցնել քաղաքացուն… գլուխներդ պատին եք տվել, ովքե՞ր եք դուք ընդհանրապես, ձեր անուն-ազգանուններն ասեք, դուք ծակերից պետք է դուրս չգաք, դուք էս երկրի փողոցներով չպետք է քայլեք, ձեր տեղը բանտերում է և դուք հայտնվելու եք բանտերում բոլորդ՝ գողեր, թալանչիներ, ստահակներ»։