Սարսափելի վթարի կադրերը՝ BMW-ն վերածվել է մետաղի ջարդոնի

Սարսափելի վթարը տեղի է ունեցել հունիսի 2-ին ՌԴ Կազան քաղաքի Լեվո-Բուլաչնայա և Չերնիշևսկու փողոցների խաչմերուկում:

Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է մարդատարը հսկայական արագությամբ հարվածում ու տապալում պատնեշն ու երկու սյուներ:

Ամենաուշագրավն այն է, որ զոհեր չեն գրանցվել, ընդ որում, վարորդն ու երկու ուղևորներն առանց կողմնակի օգնության են կարողացել դուրս գալ ջարդոնի վերածված մեքենայից:

Ոստիկանությունը փնտրում է վարորդին, որը հայտարարել է, որ շուտով ինքնակամ կներկայանա ոստիկանություն:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ