«Ուղղակի անհնար է լինել նորմալ մարդ ու հանգիստ նայել այդ կադրերը». Հասմիկ Հակոբյան

Գրող Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ «Շանթ» հեռուստաընկերության «1-02» լուրերի անոնսն աչքովս ընկավ։ Աննախադեպ իրադարձության կամ «Գրրեմի» մրցանակաբաշխություն ու «Հումորի լիգա» հաղորդման անոսի նախատրամադրող ու կանխավայելվող հաճույքի ձայնով հաղորդավարը մեկը մյուսի հետևից թվարկում էր՝ «25-ամյա վարորդը սեփական մեքանայով շուռ է եկել Երևան-Սևան մայրուղու էսինչ հատվածում ու տեղում մահացել։

Տխուր վերջաբանով ավարտ, Երևան քաղաքում վթար, վարորդը տեղում մահացել է»։ Ու իրար հետևից հեռուստացույցի էկրանին էին հայտնվում ձևախեղված ու այվրած մեքենաներ՝ հուշելով, որ այս կեղծ պաթոսով ձայնի հետևում իրական մարդկանց ողբերգական պատմություններն ու դեպքերն են։

Մի պահ տպավորություն է, որ չէ, սա իրական չէ, սա իրենց հերթական սերիալների անոնսն է։ Անհնար է լինել նորմալ մարդ ու հանգիստ նայել այդ կադրերը, լսել այդ ահասարսուռ շոումենի զուգահեռ հնչող ձայնը։

Լավ, ո՞վ է իրենց թույլ տվել մարդկային իրական ողբերգությունններից շոու սարքել, ի՞նչ բարոյական իրավունքով են մարդկային մահն ու ամենացավոտ ողբերգությունը կանխավայելող հաճույք դարձրել։ Իսկ մենք, մենք ինչո՞ւ ենք հանդուրժում այդ ամենը»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ