Նախկին ցուցարար ցրող Բազազն այսօր ցուցարար է դարձել

Այսօր՝ մայիսի 3-ին «ՎԵՏՕ»-ն կրկին բողոքի ակցիա է կազմակերպել Երևանում Սորոսի գրասենյակի մոտ: Ատիվիստերի շարքերում էր նաև նախկին ոստիկան՝ հայտնի Բազազը

Ընդդիմադիր հանրահավաքների ու բողոքի ակցիաների հայտնի «ցրող», ակտիվ քաղաքացիների, ինչպես նաեւ իր ենթակա ոստիկանների նկատմամբ դաժան վերաբերմունքով հայտնի Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը` Բազազը, փաստորեն, համակարգից հեռացվելուց հետո

«Բազազն» աչքի ընկավ հատկապես 2008 թ մարտի 1-ի ժամանակ, կեղծված ընտրությունների և դրանից հետո եղած ցույցերը ճնշելու ժամանակ:

Ռոբերտ Մելքոնյանը նաեւ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործում էր վարպետ:

Ի դեպ, տարիներ առաջ  մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ ոստիկանի պատիվը արատավորելու համար «Բազազը  հեռացվել էր  համակարգից: Այդ մասին ժամանակին տեղեկացրել է նաեւ «02» շաբաթաթերթը եւ համանուն հաղորդաշարը:

Իսկ այսօր հայտնի Բազազը ակտիվիստի կերպարով ակցիա էր իրականացնում «Սորոսի» գրասենյակի դիմաց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ