«Սորոսի» գրասենյակի դիմաց «դոշ» ծեծող Անի Հովհաննիսյանի իրական կերպարը

Այսօր՝ մայիսի 3-ին «ՎԵՏՕ»-ն կրկին բողոքի ակցիա է կազմակերպել Երևանում Սորոսի գրասենյակի մոտ:  Ակցիայի մասնակիցների շարքերում էր նաև շատերին հայտնի Analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ  դեռևս տարիներ առաջ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջիններից շորթել է խոշոր չափերի գումարներ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Analitik.am» կայքի տնօրենը պարբերաբար հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին և նրա մերձավորներին արատավորող, նրանց օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ:

Դրանց վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որը պատգամավորից ամսական 300.000 ՀՀ դրամ է պահանջել` հակառակ դեպքում սպառնալով շարունակել նմանատիպ հրապարակումները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 3-ին Երևան քաղաքի «Coffi story» սրճարանում հանդիպել են վերջիններիս ներկայացուցիչները՝ Վ.Գիշյանն ու Ս.Հարությունյանը, ինչի մասին Տ.Ուրիխանյանը նախապես տեղեկացրել էր իրավապահ մարմիններին:

Հանդիպման ընթացքում պատգամավորի ներկայացուցիչ Ս.Հարությունյանը Անի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Վ.Գիշյանին է փոխանցել պահանջված գումարը, որից հետո իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառման արդյունքում Վ.Գիշյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է Ա. Հովհաննիսյանի շորթած  300.000 ՀՀ դրամ գումարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ