Օլգա Այվազյանն առաջին անգամ խոսել է ամուսնու և մեկ տարեկան որդու մասին

Երգչուհի Օլգա Այվազյանն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով իր երեխայի ոչ ամբողջական լուսանկարը, գրել էր. «Իմ աշխարհ, թող անհոգ ու առողջ մանկություն ունենաս և ամենակարևորը՝ լավ մարդ դառնաս:

Մենք քեզ շատ ենք սիրում: Շնորհավոր բոլոր մանուկների տոնը, երջանիկ և անհոգ մանկություն բոլորին»:

Օլգան  ամուսնացել է  և մեկ տարի է ինչ վայելում է մայրիկի կարգավիճակը. «Ես և ամուսինս պարզապես չէինք ցանկանում ժամանակից շուտ լուսաբանել ծնողներ դառնալու փաստը:

Առհասարակ, ամուսինս չի սիրում, որ անձնականս լուսաբանում եմ․ դա էր պատճառը, որ ցույց չէինք տալիս փոքրիկին:

Մինչև մեկ տարեկանը մենք չէին ցանկանում երեխայի լուսանկարը տեղադրել, շուտով երեխայի նկարն էլ կտեղադրենք»։

Իսկ ինչ վերաբերում է ամուսնությանը, երգչուհին  պատասխանեց, որ միայն մտերիներն են տեղյակ եղել, իսկ հարությունը՝ ոչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ