Մի ալարեք, նայեք, տեսեք ինչ արտաթորանք է արարել զավթարարների կլանը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սեմեոտիկան ըստ պատվիրակված ներկարարների :

Գալմասերժանտները իրենց հալով օրակարգ են ձեւավորում, մի ալարեք, նայեք, տեսեք ինչ արտաթորանք է արարել զավթարարների կլանը:

Էս սորտն է թագավորել Հայաստանում տասնամյակներով, ու հիմա հասկանալով, որ այլեւս երբեք չեն թագավորելու ու երազները փորերումն է մնալու, կատաղել, ելել ընկել են նրբանցքները, թե բա փրկում ենք Հայաստանը:

Տեսենես ո՞ր ծակին էին հազար թուման տվել, երբ ռոբիկները զորք էին բերում ցուցարարների վրա ու մարդկանց գնդակահարում, երբ Հրազդանի կասկադն էին նվիրում ոխերիմ բարեկամին, երբ մարդկանց ծեծով ու բուլդոզերով լարում էին տներից, գաղթական էին սարքում, վռնդում երկրից դուրս, երբ այլախոհներին բանտերն էին լցնում, ու ընտրություններ էին կեղծում:

Սորոսին ասելու եմ՝ մի ողբի պատ սարքի, հավաքվեն, գնան ամեն առավոտ-գիշեր ողբան կերակրատաշտից զրկվելու դարդը :

Վովայի նախկին խոսնակը խոսում է ուժի գործադրումից: Հմի ոնց անենք, որ չմոռանա էդ արտահայտությունը: Հազար ցույցի եմ մասնացել, ոստիկանների վրա հարձակված չկամ, հրել, գցելու դիտավորություն չեմ ունեցել:

Ոչ միայն պատասխանատվության պատճառով, այլեւ իմացել եմ, որ դա իմ ճանապարհը չէ: Սրանք որոշել են, որ փոթորիկ են անելու, մտածել են, թե երբ ասում ենք մարդու հիմնարար իրավունքները պաշտպանված պիտի լինեն, ուրեմն իրենք կարող են ոստիկաններին հրել ու տապալել:

Հաստատաբար, թավիշը ահագին սխալ են հասկացել, ավելի ճիշտ իրենց մեկնաբանությունն է իրենց հաճելի: Դե եթե այդպես է, ուրեմն ամեն մեկն ազատ է մեկնաբանել ամեն ինչ, ինչպես կկամենա, եթե իրավապահները շարունակեցին դիտորդ ու ամորտիզատոր լինել: Տեսնեմ, ով է առաջինը վազելու դատարան:

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր անասնաբույժ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ