Այս ապացույցը իմ մեջ վերացրեց կասկածի այն վերջին նշույլը, որ ունեի

Պատկերացնում էք ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը խարդախության մեղադրանքով կալանավորվել է 2005թ-ին:Ընդ որում չի դատապարտվել,այլ կալանավորվել է և այն աստիճան անհիմն,որ նույն ռեժիմի վերաքննիչ դատարանը Վահե Գրիգորյանին ազատ է արձակել:

Նախկին ռեժիմի դատարանների կողմից ,կալանավորվել և դատապարտվել են ևս 70 քաղբանտարկյալ ,որոնք 10 տարի անց արդարացվեցին եվրոպական դատարանի կողմից: Բոլորս գիտենք,որ նախկին ռեժիմը ըստ էության հանցագործ լինելով,չէր կալանավորում և չէր դատապարտում իր նման հանցագործին:

Օկուպացիոն ռեժիմի թիրախը միշտ եղել է,ազնիվը,արդարը և հայրենասերը: Այնպես որ աժիոտաժ անողներ կասեմ ձեզ հետևյալը: Իրականում վարկաբեկիչ և մտահոգվելու տեղիք կտար այն հանգամանքը,որ Վահե Գրիգորյանը երկու տասնամյակ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարելով գոնե մեկ անգամ բանտում չհայտնվեր: Այ դա կլիներ տարօրինակ և դեմ ազգադավ ռեժիմի տրամաբանությանը:

Իսկ այս պարագայում դուք հանրությանը ներկայացրեցիք ամենահիմնավոր ապացույցը առ այն,որ Վահե Գրիգորյանը իրոք իր պայքարում ազնիվ,արդար և մաքուր է եղել,որ չի համագործակցել Մայր Հայրենիքը օկուպացրած ռեժիմի հետ և այդ պատճառով էլ ենթարկվել է ճնշումների նրանց կողմից: Ձեր ներկայացրած այս վերջին ապացույցը իմ մեջ վերացրեց կասկածի այն վերջին նշույլը,որ ունեի:

Եվ այսօր կարող եմ հայտարարել: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը կայացրել է կշռադատված և հայանպաստ որոշում Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելով:

Հ.Գ Ինչ վերաբերվում է դեռևս չկալանավորված և չդատապարտված օկուպացիոն ռեժիմի դատավորներին,դատախազներին և այլ պաշտոնյաներին,ովքեր դեռ պաշտոնավարում են,ապա ասեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է: Այ երբ դա կսկսի իրականանալ այդժամ հուսամ մեր անաչառ լրատվամիջոցները կանրադառնան օկուպացիոն ռեժիմի՝ խարդախներին, մարդասպաններին, յուրացնողներին, թմրամոլներին,թրաֆիկինգով զբաղվողներին, հող ծախողներին,բանակը թալանողներին,ժողովրդին ունեզրկողներին, մանկապիղծներին և նրանց կալանավորման ու դատապարտման փաստերին:

Արտակ Գալստյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ