«Տղերք, հերիք է ինքնագոլ խփեք, ասողին լսող էր պետք…». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուրջ մեկ տարի է ասում եմ…

  • Ադրբեջանի նկատմամբ ավելորդ հանդուրժողականության և կեղծ խաղաղասիրության քարոզը վտանգավոր է:
  • Չնայած իշխանության պնդումներին՝ պարզ դարձավ, որ Ալիևը ոչ կիրթ է և ոչ էլ՝ նորմալ:
  • Անթույլատրելի է հրաժարվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից, որի իրականացումը ձեռնտու չէր Ադրբեջանին:
  • Պետք է շարունակել նախորդ իշխանության կոշտ դիրքորոշումը բանակցային գործընթացում, այլ ոչ թե առանց հստակ հայեցակարգի և օրակարգի վերելակներում պայմանավորվել Ալիևի հետ:
  • Դատապարտելի է հնարավոր ռազմական բախման կամ պատերազմի վերսկսման մեղավոր հռչակել Հայաստանի և Արցախի որոշ «դավադիր» ուժերի:

Բայց ասողին լսող էր պետք: Նախօրեին «կիրթ և նորմալ» Ալիևի ԱԳՆ-ն շփման գծում մարդկային կորուստների միակ մեղավոր հայտարարեց հայկական կողմերին:

Հ.Գ. Տղերք, հերիք է ինքնագոլ խփեք Հայաստանի դարպասը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ