Արամ Ասատրյանը ծնվել է 1953թ. մարտի 3-ին, մահացել` 2006թ. նոյեմբերի 7-ին: Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թ. Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։
Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ են ունեցել Արցախյան պատերազմի մասնակիցների համար։
2013 թվականին Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակներն ու պատվոգրերը և պատկանող բոլոր իրերը։