«Դաղալ եք, վսյո, պերեկուր». լարված իրավիճակ «Սորոսի» գրասենյակի մոտ

ՎԵՏՕ շարժումն այսօր էլ ակցիա էր իրականացում Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակի դիմաց։

«Սորոս, հեռացիր» բացականչություններով ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը։ Աղմուկ-աղաղակ բարձրացավ, հրմշտոց եղավ, ոստիկանները հետ հրեցին ու թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ գրասենյակի մուտքին։

Հարցին, թե ինչո՞ւ էին ակցիայի մասնակիցները ցանկանում անպայման մուտք գործել այդ գրասենյակ, շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն ասաց.

«Մենք ուզում ենք գնանք բարևենք տիկին Լարիսային, Սորոսին մեր բարեմաղթանքները հղենք ու հասկանանք՝ ինչու է արգելված Հայաստանում Սորոսի դեմ ցույց անելը: Իրականացվում է  դավանափոխության, ազգադավության մեծ ծրագիր այս գրասենյակի կողմից։ Եթե թողնեն մուտք գործենք, ես երաշխավորում եմ, հակաօրինական որևէ բան մենք չենք անելու՝ չենք ծեծելու, չենք սպանելու, չենք բռնաբարելու, մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում գրասենյակի դիմաց»։

Նա նշեց, որ քաղաքական մի քանի ուժեր իրենց աջակցություն են հայտնել, ասաց՝ իշխանություն վերցնելու պայքար չէ, այլ ուղղակի «Սորոսի վարձկաններին Հայաստանից օրենքով վռնդելուն»։

տեսանյութը`  NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ