Աննա Հակոբյանի անունով կեղծ էջ է բացվել

Facebook սոցիալական հարթակում բացվել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի անունով կեղծ էջ` Առաջին տիկին՝ Աննա Հակոբյան:

Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Հարգելի ընկերներ և գործընկերներ,

Facebook սոցիալական հարթակում բացվել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի անունով կեղծ էջ` Առաջին տիկին՝ Աննա Հակոբյան: Տեղեկացնում եմ, որ Աննա Հակոբյանը վերոնշյալ էջի և էջում տեղադրվող բովանդակության հետ կապ չունի: Խնդրում եմ ձեզ Report անել վերոնշյալ էջը:

Սոցիալական հարթակում Աննա Հակոբյանի պաշտոնական էջերն են՝

Facebook: https://www.facebook.com/wifeofarmenianPM/

https://www.facebook.com/anna.hakobyan.7965

Instagram: https://www.instagram.com/annahakobyan.official/

Twitter: https://twitter.com/wifeofArmPM

Flickr: https://www.flickr.com/photos/annahakobyan/», — ասված է նրա Facebook-յան գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ