Իրանում ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավոր են

Իրանի Ղազվին քաղաքի օդանավակայանի մոտ օրերս ուսումնական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով օդաչուն և երկրորդ օդաչուն վիրավորվել են, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ղազվինի հրշեջ ծառայության գլխավոր տնօրենի խոսքով՝ ուսումնամարզական ուղղաթիռն ընկել է տեղական ժամանակով ժամը 09։00-ի սահմաններում Ղազվինի օդանավակայանին հարող գյուղատնտեսական դաշտում։

Բժշկական աղբյուրը հայտնել է, որ տուժածներին՝ տղամարդ և կին, հաջողվել է փրկել և տեղափոխվել հիվանդանոց՝ բուժման համար: Տուժածները ստացել են բազմաթիվ վնասվածքներ և ներկայումս գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Վթարի պատճառները հետաքննում են համապատասխան մարմինները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ