«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից

Ապրիլի 14-19-ը մայրաքաղաքում անցկացվող «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Երևան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների:

«Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ջանքերով շուրջ մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում այս մրցաշարն ընդգրկվել է եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում»,- Ֆեյսբուքում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մարզական միջոցառումների նման մակարդակով անցկացումն ամրապնդում է մեր քաղաքի հեղինակությունն ու բացում նոր հորիզոններ՝ մարզաձևերի զարգացման, մարզիկների աճի և մարզական մշակույթի տարածման համար»,- համոզված է Երևանի քաղաքապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ