Մի կոմունիզմի ջատագով տերտեր քաղաքական խրատներ է տալիս և ստալինյան գնդակահարություններով սպառնում. Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Ստալինի ժամանակ սաբոտաժի համար գնդակահարում էին խոսքերին, որոնք հոգևորականն ասել է՝ խոսելով ավագանու անդամների կողմից նման հնարավոր քայլերի մասին:

Ելույթը Աջապահյանն ունեցել է Վարդան Ղուկասյանի երդմնակալության ժամանակ:

«Սա էլ տեսանք. մի կոմունիզմի ջատագով տերտեր քաղաքական խրատներ է տալիս և ստալինյան գնդակահարություններով կամ փաստացի ինկվիզիցիայով սպառնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնել է Գյումրու քաղաքապետի պաշտոնը. ՔՊ-ն և Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» ներկա չեն եղել:

Արարողությանը ներկա գտնվել և իր օրհնությամբ այն մեկնարկել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ