Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է. Էմիլ Օրդուխանյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը կարևորել է քաղաքացիական գիտակցությունն ու հարկ վճարելու դերը պետության կայացման գործընթացում։

«Պետության կայացման այս գործընթացում քաղաքացիական գիտակցության և պատասխանատվության շեմի բարձրացումը շատ կարևոր է, և հետևապես՝ Հարկ վճարողի օրը, որպես այդպիսին, պետության կայացման հիմնասյուներից մեկն է»,- ասել է Օրդուխանյանը։

Նրա խոսքով՝ պետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի ոչ միայն իր իրավունքները, այլև այն պարտականությունները, որոնք ստանձնում է պետության հանդեպ։

«Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է, որովհետև այդ հարկերի միջոցով է ձևավորվում նաև պետության սոցիալական քաղաքականությունը և ոչ միայն։ Այն կարևոր գործառույթները, որոնք պետությունը կարողանում է տարբեր ոլորտներում իրականացնել, կախված են այդ միջոցներից»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ