Միխայիլ Բոյարսկին ելույթի ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից ընկել է. արտիստը հիվանդանոցում է

ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին Սանկտ Պետերբուրգում ելույթի ժամանակ ընկնելուց հետո հոսպիտալացվել է կրծքային ողերի կոտրվածքներով և կապտուկներով:

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 14-ին:

Բոյարսկին սայթաքել է ու մոտ երեք մետր բարձրությունից ընկել է մեջքի վրա։ Նրա վիճակը կայունացել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ