Աորտայի շերտազատումը կամ պատռվածքը պետական հոգածության տակ առնելը՝ առողջապահական համակարգի համար կարևոր քայլ

«Աորտայի շերտազատումը կամ պատռվածքը պետական հոգածության տակ առնելը առողջապահական համակարգի համար շատ լուրջ և կարևոր քայլ է»,- նշում է սրտային վիրաբույժ Գագիկ Հեբոյանը:

Բժիշկը հիշում է. «Այն ժամանակը, որ կորսվում էր գումար հայթայթելու համար, պացիենտի կյանքը փրկելու գործում շատ կարևոր ժամանակահատված էր. հիմա այդ խնդիրն ամբողջովին լուծված է»:

Մինչև 6 մլն դրամի հասնող կյանք փրկող վիրահատությունը պացիենտի համար ամբողջովին անվճար է դառնում բոլորիս վճարած հարկերի շնորհիվ:

ՀՀ առողջապահության նախարարության տեսանյութը պատմում է բացառիկ վիրահատության ու դրա հաջող ելքի մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ