Վարչապետը ծննդյան տարեդարձը տոնել է Ենոքավանում. նոր՝ բացառիկ կադրեր

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին նշել իր ծննդյան տարեդարձը։

Տեսանյութից դատելով` վարչապետը ծննդյան տարեդարձը տոնել է Ենոքավանում:

Հիշեցնեք, որ Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում[7]։ Նա արմատներով սերում է Իջևանի տարածաշրջանի Հաղարծին (նախկին անվանումը՝ Ջարխեչ) գյուղից։

Փաշինյանները եղել են Ջարխեչի առաջին բնակիչներից մեկը, ովքեր 1815 թվականին այստեղ գաղթել են Աչաջուր գյուղից։ Նիկոլի հայրը՝ Վովա Փաշինյանը, աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Մայրը՝ Սվետիկ Հովհաննիսյանը, եղել է տնային տնտեսուհի։ Նա ևս ծնվել է Ջարխեչ գյուղում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ