Լուսինե Թովմասյանը Ինստագրամի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Գեղեցկուհին լուսանկարում կրում է ճերմակ կիսատաբար, նույն երանգի ամառային վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ։
Լուսինե Թովմասյանը կադրին կից գրել է․ «Իմ ամենասիրելի, և երկար սպասված Ամառը։ Իսկ ձե՞ր»։