Ծառուկյանը բարկացել է Վարդան Ղուկասյանի վրա

Hraparak.am-ը գրում է. Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը երկուշաբթի ֆրակցիայի արտահերթ նիստ է հրավիրել, քանի որ զայրացել է Վարդան Ղուկասյանի հայտարարությունից, որն ասել էր ազատություն Քոչարյանին։

ԲՀԿ-ն ու Ծառուկյանը միշտ ասել են, որ դա իրավական հարց է և օրենքի առաջ բոլորն են հավասար։

Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը միանշանակ կողմ է դատաիրավական ոլորտում բարեփոխումներին, նաև պատգամավորներին վեթթինգի ենթարկելուն: Սակայն դրանից զատ նա կողմ է Ռոբերտ Քոչարյանի ազատությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ