Վահեի 2-րդ առաջադրումը առիթ տվեց շատերին բացահայտվելու որպես «ոլորտային պոռնիկ»

Էդգար Մխիթարյանն իր ֆեյսբուքյա էջում գրել է.

Յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ համոզվում ենք, որ մեր ազգի մեջ կան թաքնված բնածին տականքներ, որոնց համապատասխան դաշտ տրամադրելու դեպքում դառնում են <<ոլորտային պոռնիկներ>>։
Ի՞նչն է ինձ ստիպել համոզվել վերոհիշյալում ևս մեկ անգամ։

Այս շաբաթ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունը ներկայացվում է արդեն երկրորդ անգամ: Վստահ եմ, որ հիշում եք, որ անցյալ տարի նա նախագահի կողմից ևս առաջադրվել էր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Անցյալ տարի նրա առաջադրումը բնավ չէր առաջացրել բնածին տականքների մտահոգությունը։ Բայց այս անգամ Վահեի 2-րդ առաջադրումը առիթ տվեց շատերին բացահայտվելու որպես <<ոլորտային պոռնիկ>>։ Էլ չեմ ասում պատվերով գրչակները և ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ։

Այսպիսով, համեմատելով այն հագնստությունը, որ կար Վահեի 1-ին առաջադրման և այն անհանգստությունը, որ կա հիմա՝ Վահեի 2-րդ առաջադրման ժամանակ, ապա կարելի է գալ մի եզրահանգման։

Առաջին առաջադրման ժամանակ այսօրվա անհանգիստներն ու ցայտնոտի մեջ հայտնված մարդակերպերը բավական հանգիստ էին և նույնիսկ անտարբեր Վահե Գրիգորյանի առաջադրման նկատմամբ։ Պատճառը մեկն է և այն շատ ակներև է։ Նրանք այն ժամանակ վստահ էին, որ Վահե Գրիգորյանը չի ընտրվի ՍԴ-ի դատավոր նախորդ ԱԺ-ի կողմից, քանի որ նախորդ ԱԺ-ում մինչև <<ցՌվելը>> մեծամասնություն էր կազմում կլանային համակարգը / ռեժիմը, իսկ այսօրվա Ազգային Ժողովը, որը ձևավորված է ժողովրդի կողմից և արտացոլում է հասարակության տրամադրվածությունը, ակնհայտորեն կպաշտպանի Վահե Գրիգորյանի առաջադրումը։ Այստեղից էլ սկիզբ են առել պատվերով գրչակների տարատեսակ հոդվածները, ոռնոցներն ու վայնասունը։

Բայց իրականում հասարակությունը բառի ուղիղ իմաստով թքած ունի տարատեսակ բնածին տականքների և <<ոլորտային պոռնիկների>> վրա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ