«Էսօր մարդիկ են դուրս եկել, ովքեր տարիներով ՀՀ ԶՈՒ-ն թալանած թիմի ներկայացուցիչներ են, ու նրանց լեզուն պտտվում է բանակի մասին խոսել: Ծպտուններդ չհանեք բանակի մասին, Հանրապետական եք, ի՞նչ եք, դուք թալանել եք բանակն ու երկիրը, դուք արժեքներից չխոսեք»,- արթիկցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա դուք պիտի ծախեք ձեր «Բրաբուսները»՝ ժողովրդից թալանածը վերադարձնելու համար»,- շարունակել է նա:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Այսօր մարդիկ են դուրս եկել, որոնք տասը եւ քսան տարի ՀՀ զինված ուժերը թալանած թիմի ներկայացուցիչներ են, եւ որոնց ղեկավարների գիտությամբ տեղի է ունեցել այդ թալանը:
Նման մարդկանց լեզուն պտտվում է բանակի մասին խոսել: Էլի եմ՝ ասում, ծպտուն չհանե՜ք բանակի մասին, «հանրապետական» եք, ինչ եք… դուք թալանել եք բանակը, դուք թալանել եք երկիրը: Դուք արժեքներից չխոսեք, որովհետեւ արժեզրկել եք բոլոր արժեքները:
Դուք ծախել եք ՀՀ քաղաքացու արժանապատվությունն ու «բրաբուսներ» առել ձեր համար: Հիմա պետք է ծախեք այս «բրաբուսները», որպեսզի վերադարձնեք ժողովրդից գողացվածը»: