47 դատավոր և 25 դատախազ սպանել են 5 հոգու դեռ օրօրոցում

Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Միայն 2008 թ-ի մարտի 1-ի գործերով ապօրինի դատապարտվել են 70 քաղբանտարկյալ։ Բոլորին միասին դատապարտել են 256 տարվա ազատազրկման։

70 անձ,ազգի ակտիվ հայրենասեր սերուցքը կտրվել է իր ընտանիքից և խոշտանգվել բանտերում։Նույն տառապանքին արժանացել են նրանց ընտանիքները։ Այս ամենը կատարել են 47 դատավոր։

Մեղադրանքը պաշտպանել են 25 դատախազ։ Այն որ դատավճիռները եղել են անարդար հաստատել է Եվրոպական Դատարանը։
Այսօր Նոր Հայաստանը սկսել է Եվրոդատարանի վճիռների հիման վրա փոխհատուցել 70 քաղբանտարկյալներին իրենց ապօրինի դատապարտման համար։

Սա է այսօրվա դատական և իրավապահ համակարգի իրական դեմքը։
Սա է նրանց արդարությունը,անաչառությունը և անկախությունը։

Բոլորը անխտիր պետք է պատասխան տան խեղված մարդկային ճակատագրերի համար։  Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ