Տղամարդի իր երիկամը նվիրց այս աղջկան, իսկ հետո ամուսնացավ նրա հետ

Անգլիական Լեսթեր քաղաքից 27-ամյա Ալդո Կատալդին առաջարկություն է արել իր սիրեցյալին՝ 22-ամյա Ջերալդին Չինգոշոյին եւ նրան նվիրել իր երիկամը:

Այս  զույգը ծանոթացել է ծերանոցում, որտեղ աշխատում էին: Ալդոն, որ բուժեղբայր էր, աշխատանքից ազատվեց, բայց կապը պահպանել էր, իսկ որոշ ժամանակ անց նա Ջերալդինին ժամադրեց:

Դրանից մի քանի օր առաջ Չինգոշոյի մոտ հայտնաբերվել էր երիկամների ծանր հիվանդություն. օրգանը գործում էր միայն 20 տոկոսով, նա ամեն օր դիալիզի կարիք ուներ:

Ջերալդինը իրեն սիրահետողին հայտնել է ախտորոշման մասին եւ խորհուրդ տվել իր հետ հարաբերություններ չսկսել, բայց նա հայտարարել է, որ նրան չի լքի:

2019 թվականի փետրվարին բժիշկները կատարել են երիկամի փոխպատվաստման վիրահատությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ