Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում 2-ամյա երեխային հայտնաբերել են փակ բնակարանում` մահացած ծնողների կողքին։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
33-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ կնոջը կացնահարել է և փորձել կախել երեխային, որից հետո ինքնասպան է եղել։
Բարեբախտաբար, օղակը դուրս է եկել և երեխան ողջ է մնացել։
Իրավապահների տվյալներով՝ ընտանիքում հաճախ էին վեճեր ծագում խանդի հողի վրա և գումարի բացակայության պատճառով։
Մահացածների դիերը դատաբժշկական փորձաքննության կենթարկեն, իսկ երեխան շոկային վիճակում է, նա բժիշկների հսկողության տակ է։