Պարզվում է ժամանակին Ղարաբաղում քոչարյանը մականուն է ունեցել` «Կարիճ ռոբ»

Պարզվում է ժամանակին Ղարաբաղում քոչարյանը մականուն է ունեցել` «Կարիճ ռոբ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալիս Սողոմոնյանը:

Ինչ էլ սազական է իր բնույթին, իր գործելակեպին ու պահվածքին: Կոմբինատի կուսքարտուղարը, որը Գևորկովի տիրապետության տարիներին հազար ու մի ինդրիգներ է յուրացրել, ինդրիգների իր այդ պաշարով «Կարիճ ռոբը» դարձավ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ: Առաջին ընտրությանն իր օգտին ձայն էր տվել միայ սեռժը, բայց հետո…

Արթուր Մկրտչյանը կնքեց իր մահկանացուն, և ռոբը դարձավ նախագահ: (Այս առեղծվածն էլ մի քննության առարկա է, անշուշտ):

Հիմա վերադառնանք մեր օրերին. ռոբի փաստաբանները կրկին աշխուժացել են` հիմա վիճարկում են, թե ինչպես է նշանակվել այն դատավորը, որը վերաքննիչ դատարանում քննելու է դատախազության բողոք` կարիճ ռուբոյին նորից կալանավորելու գործը:
Ես զարմանում եմ, թե ինչու՞ են միայն սահմանադրական կարգի տապալման հոդվածը դրել այդ հանցագործի վրա: Այնինչ պիտի դատեն.

  • Բյուզանդի փողոցի սեփական տներից բռնի տեղահանած բնակիչների խնդրով, որոնց բողոքներից արդեն քանիսը Մարդու իրավունքների դատարանի վճռով անօրեն է ճանաչվել, և հազարավոր եվրո գումարներ հիմա ստիպված Նոր Կառավարությունն իր բյուջեից է փոխհատուցելու: Ի՞նչ է ստացվում` Բաղրամյան 26-ից եկած հրահանգով նախագահին ստրուկ և կաշառակեր դատավորները սխալ վճիռ են կայացրել, և այդ սխալի արդյուք տուգանքը փոխհատուցվում է պետության գանձարանից, փոխանակ այդ կաշառակեր դատավորի աշխատավարձից պահվի:
  • Կարիճ ռոբին պիտի դատել 10 զոհերի հարազատների բողոքի հիման վրա` հաստատված, ապացուցված փաստերով:
  • Կարիճ ռոբին  պիտի դատել կաշառակերության համար` դարձյալ վկաների անհերքելի ապացույցներով:
  • Պիտի դատել այն սպանությունների հիման վրա, որ կատարվել են կարիճ ռուբոյի նախագահության 10 տարիներին:

Թե չէ Սահմանադրական կարգի տապալում, և ռոբի վարձած փաստաբանները, որոնց արյան մեջ արդեն հայի գենը վաղուց կանաչ գույն ստացել ու հեռացել է, բռնում են այդ բառից ու փորձում ռոբի անձեռնմխելությունն ապացուցել: Եվ դա, ցավոք, մինչև հիմա նրանց հաջողվել է:

Արդեն վերջ, ամոթ է այս կառավարությանը` ժողովուրդը նրան մանդատ է տվել, և այդ մանդատը պիտի օգտագործվի ժողովրդի պահանջով: Իսկ ժողովրդի պահանջը մեկն է` կարիճ ռուբոն հանցագործ է և պիտի դատվի:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ