Մերի Մակարյանը նոր կարգավիճակում ավելի գեղեցիկ և հրապուրիչ է

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար Ինստագրամի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր:

33-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է քնքուշ կերպարում։ Իսկ քնքուշ լուսանկարներին կից Մերին գրել է․

«Այսօր երեխաների պաշտպանության միջազգայն օրն է։ Թող սիրով ու ջերմությամբ պաշտպանված լինեն մեր կյանքի փոքրիկ հրաշքները: Մարդկային կյանքում ամենակարևոր և պատասխանատու առաքելությունը ծնող դառնալն է: Շուտով մեր ընտանիքը ևս կվայելի այդ հաճելի և սպասված բերկրանքը՝Աստծո կամոք և զորակցությամբ: Շնորհավո՜ր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ