Ողորմելի շահարկում են անում՝ միթե՞ Փաշինյանի վարչախումբն ավելի վտանգավոր է քան Ադրբեջանը

Հայաստանի նախընտրական դիսկուրսում արատավոր նշաձող է ներմուծվել, որն առայժմ ուղեկցվում է Արցախի ու բանակի մասին անամոթ նենգափոխությամբ։ Իսկ մեզ թվում էր, պատերազմի ու զինվորի ուսերին իշխանության գալու անազնիվ ժամանակներն անցել են։

Պատերազմի հերոսն հաստատ սայթաքել է ազատամարտն ու հեղափոխությունը համեմատելիս, բայց միթե դրա պատասխանը Փաշինյանի վարչախումբն ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանը ողորմելի շահարկումն է։ Այդ դեպքում ում խղճին է ապրիլյան պատերազմի անմեղ արյունը։ Եթե չեք տեսնում ըմբոստ քաղաքացու և Արցախի անվտանգության կապը, ապա չեք տեսնի նաև ՀԱՊԿ անդամների Ադրբեջանին զինելու մեղքը։

Միայն չասեք, թե զինում են նաև Հայաստանին։ Դա ավելի ստոր առևտուր է մեր ջահել կյանքերի հաշվին։ Կամ ինչու չեք խոսում կազանյան փաստաթղթի որոգայթներից, երբ ասում են Խաչատուրովն ու մյուսները հանցակից են մարտի մեկի սպանություններին։ Ի վերջո, ադրբեջանցի զինվորը մի օր սահմանից տուն է գնալու, որովհետև գիտի, որ դիմացինը հայրենիք է պաշտպանում։

Ավելի տհաճ է, երբ գիտեք, որ հայը կմնա սահմանին, ինչպես ապրիլյան փորձությանը, անկախ նրանից՝ ինչ քաղաքական առևտուր է երևանյան ճեմասրահներում․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ