Այսօր քեզ Վարչապետ չեմ կոչելու, Նիկոլ ջան,հոգսդ շատ է,ճնշումները աննկարագրելի…

Այսօր ծնունդտ է:
Այսօր քեզ Վարչապետ չեմ կոչելու:
Այսօր դու զավակ ես ծնվել,հետո ես մեծացել,Վարչապետ դարձել,բայց միևնույն է զավակ ես մնացել:

Նիկոլ ջան,հոգսդ շատ է,ճնշումները աննկարագրելի: Մեր պապերը ասում էին՝ «Այն ինչ մեզ չի սպանում,դարձնում է ավելի ուժեղ»:
Խելացի խոսք է:

Բայց միայն ուժեղ լինելով նախաձեռնածդ գործը չի հանգուցալուծվի: Այդ առումով,շարունակելով մեր պապերի միտքը ես կավելացնեմ՝
«Որքան բարձր է ճնշումը,այնքան կարծր և մաքուր է ստացվում ադամանդը», սա քաղաքականությունից չէ,այլ անհերքելի գիտությունից:

Ծնունդդ շնորհավոր` ընկերս:
Համբերություն և հասկացվածություն քեզ:

Արտակ Գալստյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ