Անահիտ Կիրակոսյանի որդին արդեն մեկ տարեկան է

Անահիտ Կիրակոսյանն ու Արտակ Սարգսյանն իրենց կրտսեր որդու՝ Մհերի մեկամյակի օրը կազմակերպել են նաեւ փոքրիկի մկրտության արարողությունը:

«Կարծես ավանդույթ է դարձել 1-ամյակի օրը մկրտել մեր բալիկներին: Հայկին էլ ենք կնքել իր առաջին տարեդարձի օրը՝ Լաուրայիս եւ Աննայիս հետ: Շատ եմ կարեւորում այդ փաստը, ուղղակի ավելի շուտ չենք կարողացել կազմակերպել երեխաների մկրտության արարողությունը»,-նշել է Անահիտը:

Փոքրիկ Մհերը մկրտվել է Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ կնքահոր պարտականությունները ստանձնել է Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: «Նա մեր ընտանիքին շատ մոտ եւ հարազատ մարդ է: Արդեն մի քանի տարի է՝ մտերիմ ենք նաեւ ընտանիքներով»,-ասել է Անահիտը:

Տարեդարձի եւ մկրտության առթիվ դերասանուհու ընտանիքը մեծ խնջույք է կազմակերպել եւ առիթը նշել ռեստորանային համալիրներից մեկում.

«Հյուրերը մեր բարեկամներն էին, բարին կամեցողները, ընկերները, աշխատանքային գործընկերներն ու մտերիմները:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Առավոտը Շանթում» ծրագրի իմ գործընկերներին, թատրոնիս թիմին եւ «Հումորի լիգայի» անձնակազմին:

Արամ Մելիքյանն այնպիսի անակնկալ կատարումներ նվիրեց, որ մինչեւ հիմա բոլոր հյուրերը տպավորված են: Թատրոնիս ընկերները երգեցին քառաձայն Հորովելը, Կոմիտաս: Շատ լավ անցավ խնջույքը, հյուրերը չուզելով էին տուն գնում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ