Մարիամ Փաշինյանը վարչապետի հետ նոր լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյան իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել վարչապետ Փաշինյանի հետ:

Ամենայն հավանականությամբ վարչապետն ընտանիքի հետ փորձում է վայելել իր արձակուրդը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ գնալու մասին որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասված է.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 31-ին:

2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ