![]()
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է վերահսկողություն ձեռք բերել Գրենլանդիայի նկատմամբ և կանի հնարավոր ամեն ինչ՝ դրան հասնելու համար։
Այս մասին նա ասել է ամերիկյան լրատվամիջոցների հետ զրույցում:
«Դանիան, որը վերահսկում է Գրենլանդիան, չի անում իր աշխատանքը և լավ դաշնակից չէ։ Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչպե՞ս կարող ենք լուծել այս խնդիրը, որը շոշափում է մեր ազգային շահերը: Եվ եթե դա նշանակում է, որ մենք ուզում ենք Գրենլանդիան, ապա նախագահ Թրամփը կստանա այն: Նա թքած ունի եվրոպացիների՝ մեզ ուղղված ճիչերի վրա։ Նա մտածում է միայն ամերիկյան ազգային շահերի մասին»,- ասել է Վենսը։
![]()