«Քո կերտած երկրում կյանքը կծաղկի, Մարդիկ կլինեն անկեղծ ու բարի». բանաստեղծություն նվիրված Նիկոլ Փաշինյանին

Երկնակամարում արև ես դու վառ,
ԵՎ հպարտություն բոլորիս համար,
ՈՒ պայքարելու քո ջահով պայծառ,
Լուսավորում ես ուղին մեզ համար:

Ստրկամտության բիրթ ճիրաններից,
Ազատագրեցիր դու մի ողջ ազգի,
ԵՎ ազատության ծարավն հագեցավ,
ԵՎ մարդն հավատաց ուժին իր կամքի:

Միավորեցիր սփյուռք ու հայրենիք,
Ոտքի հանեցիր ահել ու ջահել,
ՈՒ կարողացար քո քայլով խրոխտ,
Մեր հոգու բոցը միշտ արթուն պահել:

Կանցնեն տարիներ և դարեր կանցնեն,
Կգա նոր սերունդ, ուժեղ, քաջարի,
Քո կերտած երկրում կյանքը կծաղկի,
Մարդիկ կլինեն անկեղծ ու բարի:

հեղինակ ԿԱՐԱՊԵՏ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ