Ինչպես է Երևանում Նիվան 2 անիվի վրա երթևէկում

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ 4X4 Նիվան Երևանի փողոցներով երթևեկում է 2 անիվների վրա:

Հիշեցնենք, որ ՎԱԶ-2121 ավտոմեքենան անցել է փորձարկումների ամբողջական փուլ, որի ընթացքում համեմատվել է Land Rover, Range Rover և ՈւԱԶ-469 ավտոմեքենաների հետ։

Սկզբնական շրջանում ավտոմեքենան ԽՍՀՄ-ում հաջողություն չունեցավ, սակայն այդ ընթացքում թողարկված ավտոմեքենաների 80%-ը արտահանվում էր երկրից դուրս։ Ի դեպ ՎԱԶ-2121-ը միակ խորհրդային ավտոմեքենան է, որ վաճառվել է նաև Ճապոնիայում:

1978 թվականին Բռնոյում կայացած միջազգային ցուցահանդեսում ՎԱԶ-2121-ը իր դասի մեջ ճանաչվել է լավագույն ավտոմեքենա և պարգևատրվել ոսկե մեդալով։

Ոսկե մեդալով է պարգևատրվել նաև 1980 թվականին՝ Պոզնանի միջազգային տոնավաճառում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ