Շնորհավոր տոնդ` փոքրիկ

Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլև երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:

Հունիսի 1-ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, բացի դրանից, վերջին տարիներին այս օրվան են միացել նաև եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ:

Հայաստանում հունիսի 1-ը փորձում են իսկական տոն դարձնել երեխաների համար մի շարք մշակութային և ժամանցային վայրեր:

Կազմակերպվում են բազմապիսի միջոցառումներ մայրաքաղաքում և հանրապետության տարբեր շրջաններում: Ամեն տարի այս օրը քաղաքը գունավորվում է փոքրիկների գեղեցիկ նկարներով, լցվում ուրախ ճիչերով ու ծիծաղով:

Օրը երեխաներինն է, դարձնենք այն տոն նրանց համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ