Նախարար Արսեն Թորոսյանը պարեց` նշելով Ծխելու դեմ պայքարի միջազգային օրը

Ամեն տարի մայիսի 31–ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և համաշխարհային գործընկերները նշում են Առանց ծխախոտի միջազգային օրը։

Ամենամյա միջոցառումները հնարավորություն են տալիս բարձրացնելու ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի ներգործության վնասակար և մահացու հետևանքների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև կանխել ցանկացած ձևով ծխախոտի օգտագործումը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եվրոպական տարածաշրջանում Հայաստանը ծխող տղամարդկանց ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունեցող երկրներից է։

Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի գործոնների ուսումնասիրության համաձայն, Հայաստանում ծխում է տղամարդկանց 51,5%–ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ