«Հանգստացեք մի՛ հատ». Փաշինյանն ուղիղ եթերում զայրացել է

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց չեմ վախենում ասել՝ այն հաղթանակը, որը ՀՀ-ում կռեց հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը, որովհետեւ այդ հաղթանակը, որը կատարվեց ազգի քաջորդիների շնորհիվ, այդ հաղթանակը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, ժողովուրդն էլ, կներեք, չպատկերացրեց, թե մարդիկ ինչու իրենց գլուխները դրեցին զոհասեղանին»,-

Թալինում այսօր ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ ԱԺ ընտրությունները:«Հիմա շատերը տարբեր մեկնաբանություններ են անում, նախկին սատկած «կռիսները» տարբեր «կռիսական» քայլեր են անում, բայց դուք ձեր ձայնով չպետք է դա թույլ տաք:

Հիմա պատմական պահ ենք ապրում, թավշյա հեղափոխության հաղթանակը պետք է ամրացնենք: Ձեր ձայնով պետք է ամրապնդեք հաղթանակը, որպեսզի վաղվա օրն ավելի լավը լինի, Հայաստանն էլ հզոր լինի»,-քաղաքացիներին դիմելով՝ ասաց Սասուն Միքայելյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ