Այս 22-ամյա երիտասարդը մահացել է սմարթֆոնը լիցքավորելիս

Թաիլանդում, քսաներկուամյա տղամարդը մահացել է սմարթֆոնը անկողնում պառկած վիճակում լիցքավորման դնելու ժամանակ՝ հոսանքահարության հետեւանքով։ Երիտասարդ տղամարդը տանը եղել է միայնակ եւ սպասել է բարեկամին։

Նա փորձել է հեռախոսը դնել լիցքավորման ու պառկել է անկողնուն։ Անհայտ հանգամանքներում էլ, հենց այդ ժամանակ նա հոսանքահարվել է ու մահացել։ Երբ ժամանել է բարեկամը եւ թակել դուռը, նա ոչ դուռն է բացել ոչ էլ պատասխանել զանգերին։

Կոտրելով երիտասարդի բնակարանի դուռը ներս է մտել ու հայտնաբերել ի դիակը՝ ձեռքերին այրվածքներ։ Դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու իրավապահները։ Դիահերձումը պարզել է, որ երիտասարդը մահացել է բարեկամի գալուց հինգ ժամ առաջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ