Հաշվեհարդար Ստեփանակերտում. Սամվել Բաբայանի համակիրը դանակահարել է Արայիկ Հարությունյանի մերձավորին

Armdaily.am-ը գրում է՝ Օրեր առաջ Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպը Արցախի ՊԲ նախկին հրամանատարի և նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի համակիրների միջև նոր զարգացումներ է ունեցել:

Քիչ առաջ տեղեկացանք, որ Ստեփանակերտում «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց, Սամվել Բաբայանի համակիրներից մեկը դանակահարել է Հարությունյանի համակիրներից մեկին:

Ի դեպ, ասում են, որ վերջինս Արայիկ Հարությունյանի մերձավոր մարդկանցից է:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բացահայտել են Սամվել Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքները

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և Ռոլանդ Ա.-ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ